ԱՄՆ-ի իշխանությունները չեն մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին (SPIEF 2015): «ԱՄՆ-ի կառավարությունը ֆորումին ներկայացված չի լինելու և ոչ մի մակարդակով»,- ասել է ԱՄՆ-ի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչը, բացակայության պատճառն ՈՒկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն է։ Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ նախորդ ֆորումի անցկացումից ի վեր «Ռուսաստանի քաղաքականությունն էլ ավելի ագրեսիվ է դարձել»։ Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ նման քայլով ազդանշան է ուղարկվում ամերիկյան բիզնեսին, որ «Ռուսաստանի հետ նորմալ գործունեությանը վերադառնալը հղի է տնտեսական ռիսկերով»։